21/04/2018 19:27
Բանակցություններ կլինե՞ն, «հուսամ». ՀՀ նախագահը` Հանրապետության հրապարակում (Տեսանյութ, լուսանկարներ)
Հանրապետության հրապարակ ժամանելուց ու «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելուց հետո ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հեռացավ հրապարակից:
Նշենք, որ Փաշինյանի հետ զրույցը որակվել էր «մասնավոր» և դրա բովանդակությունը դեռևս անհայտ է:
Լրագրողների հարցերին հնարավոր բանակցությունների վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանը միայն պատասխանեց.
«Բանակցություններ կլինեն. հուսամ»:
Հանրապետության նախագահը չպատասխանեց ուժի հնարավոր գործադրման, վարչապետի հնարավոր հրաժարականի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ խոստանալով, որ մոտ ապագայում լրագրողներին կհրավիրի իր մոտ հանդիպման: