21/04/2018 19:05
Նախագահ Արմեն Սարգսյանը եկել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու. նա Հանրապետության հրապարակում է
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին Հանրապետության հրապարակում է:
Նա եկել է ցուցարարների մոտ:
Նա հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բանակցել:
«Պատրաստակամ եմ հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով», - ասել էր Արմեն Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով երկխոսության կոչերին, նշել էր, որ եթե Արմեն Սարգսյանն ուզում է բանակցել, թող գա Հանրապետության հրապարակ: