21/04/2018 16:00
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ոտքերով հարվածել է ցուցարար քաղաքացուն (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը հանրության շրջանում հայտնի է որպես «լֆիկ Սամո», այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում ոտքերով հարվածել է ցուցարար քաղաքացուն։ Համացանցում այդ մասին վկայող մի տեսանյութ է տարածվել։
Ալեքսանյանը «դեպքի վայրում» եղել է իր թիկնազորի հետ, որոնք իրենց ղեկավարի հետ միասին հարվածել են ու թույլ չեն տվել, որ քաղաքացին արտահայտի իր բողոքը։ «Քշի, քշի գնա», - քաղաքացուն ասել է պատգամավորը։
Նկատենք, որ այսօր ավելի վաղ «Իմ քայլը» շարժումը տեղեկացրել էր, որ փակ է Մալաթիա-Սեբաստիա համայնքի գլխավոր փողոցը, իսկ տոնավաճառի աշխատողները գործադուլ են հայտարարել։