21/04/2018 09:41
Հայաստանի պետական հաստատություններում աշխատակիցներին մտցնում են իրենց աշխատասենյակները և դռները փակում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական հաստատություններում հատուկ ռեժիմ է սահմանվել, աշխատակիցներին մտցնում են իրենց աշխատասենյակները և դռները փակում: Սա արվում է, որ նախ՝ նրանք չմասնակցեն բողոքի ակցիաներին և բացի այդ՝ չստացվի, որ պետական հաստատությունները պարալիզացված են ու չեն աշխատում: Պետական հաստատություններում սկսել են ապամոնտաժել ինտերնետի լարերը, որպեսզի աշխատակիցները չկարողանան հետևել բողոքի ակցիաներին, որովհետև եթե անգամ պետական հաստատությունների աշխատակիցներն իրենց սենյակներում են, զբաղված են բողոքի ակցիաներին հետևելով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում