21/04/2018 21:33
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ
Aysor.am-ի տեղեկություններով, Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք՝ Հանրապետության հրապարակ ժամանելուց ու «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցելուց հետո ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին հնարավոր բանակցությունների վերաբերյալ, ասաց. «Բանակցություններ կլինեն. հուսամ»: