21/04/2018 17:08
Bitcoin-ի գինը գերազանցում է 8900 դոլարը
Bitcoin-ի գինը գերազանցում է 8900 դոլարը՝ 24 ժամում 6 տոկոսով աճ գրանցելուց հետո:
Կրիպտոարժութային խոշոր բորսաներում ծավալների ուժը պահպանվում է, սակարկությունների օրական ծավալը վերջին ամսում գերազանցել է 26 միլիարդ դոլարը:
Այս փուլում, ենթադրվում է, որ բիթքոինի արժեքը ստուգում է այն մակարդակը, որը գրանցվել էր մարտի վերջին՝ կազմելով 9200 դոլար:
Եթե աճն այդ ուղիով շարունակվի, ապա արդեն ապրիլի վերջում այն կհասնի 10 հազար դոլար մակարդակի: