21/04/2018 11:11
Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր Երևանի փողոցներում խաղաղ պայքար են մղում մեր ազատության համար. Դավիթ Մանոյան
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։
Մանոյանը Facebook-յան իր էջում լուսանկար է հրապարակել վերջին օրերին տեղի ունեցած հավաքներից՝ գրելով.
«Երբ մարդիկ հարցնում են ինձ, թե ինչո՞ւ եմ ուզում մնալ և ապրել Հայաստանում, երբ կարիերաս ավարտեմ, իմ պատասխանը միշտ բարձր է և հստակ՝ որովհետևս սա իմ տունն է, և այստեղ եմ ես պատկանում:
Այն մարդիկ, որոնք արտագաղթում են այլ երկրներ, նրանք Հայաստանը ինձնից քիչ չեն սիրում: Այդ մարդիկ պարզապես հոգնել են մեր երկրում տիրող բոլոր անարդարություններից: Իրենց ընտանիքների համար ապագա չտեսնելով՝ նրանք ավելի լավ կյանք են փնտրում: Եվ այս ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում, պատասխանատվություն է կրում մեր կառավարությունը և մեր «նախագահ/վարչապետ»-ը :
Խոնարհվում եմ Հայաստանում ապրող բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր Երևանի փողոցներում ամենօրյա խաղաղ պայքար են մղում մեր իրավունքների և ազատության համար, և նրանց առաջ, ովքեր աջակցում են նրանց արտասահմանից»։