22/04/2018 15:44
Այսօրվա միջադեպերից տուժել է 7 քաղաքացի. նրանց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
Ըստ անհրաժեշտության՝ կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության: