22/04/2018 11:58
Արցախի և Հայաստանի նախագահները քննարկել են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ, հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Երկուստեք կարեւորվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման եւ բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը: