22/04/2018 18:48
Ես հեռու եմ Հայաստանից, բայց հոգով ու սրտով ձեզ հետ եմ. Միհրան Հարությունյան
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Հեռավոր 1995 թվակաին ընդունվեց մեր հայրենիքի Սահմանադրությունը, որն ասում է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Հենց այդ ժամանակ արդարությունը հաղթանակեց, երբ հայերը վերջապես կարողացան սկսել կրկին կառուցել իրենց երկիրը: Հիմա, երբ մենք կանգնած ենք լուրջ ցնցումների եզրին, ուզում եմ ասել, որ կանգնած եմ իմ քույրերի ու եղբայրների՝ ուժեղ, ստեղծագործ ու աշխատասեր ստեղծողների՝ հայ ազգի կողքին: Մեզ հետ Աստված է, հավատն ու ճշմարտությունը:
Հ. Գ. Հիմա ես հեռու եմ Հայաստանից, բայց հոգով ու սրտով ձեզ հետ եմ», - Facebook-յան իր էջում գրել է Միհրան Հարությունյանը։