23/04/2018 15:56
Գագիկ Ծառուկյանը միանում է «համաժողովրդական շարժմանը». ԲՀԿ քաղաքական խորհուրդ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը։
Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։ Կեցցե՜, ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը»։