23/04/2018 14:45
Ցանկացած հայի կյանքն ինձ համար ամեն ինչից թանկ է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ես իմ ժողովրդի զավակն եմ և հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ և կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով:
Քեզ հետ եմ իմ հայ ազգ», - Facebook-յան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։