24/04/2018 10:21
Ձեռնպահ մնանք Սերժ Սարգսյանին վատաբանելուց և հաջողություններ մաղթենք իր հետագա գործունեության մեջ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Այս 30-ամյա փորձը հաշվի առնելով՝ չենք կարող չարձանագրել, որ Սերժ Սարգսյանը պետական գործչին վայել քայլ արեց՝ խոհեմաբար հրաժարվեց աթոռը պահելու հետագա ջանքերից։ Անշուշտ, շատ մեծ էր հասարակության դերակատարությունը, բայց չնսեմացնենք նաև այդ քայլի իմաստն ու նշանակությունը։ Մանավանդ, որ ոչ ոք, անգամ մի քանի օր առաջ, նման ելք չէր կանխատեսում և նման քայլ Սերժ Սարգսյանից չէր սպասում։ Ուրեմն գնահատենք հեռացող նախագահի քայլը, ձեռնպահ մնանք նրան վատաբանելուց և հաջողություններ մաղթենք իր հետագա գործունեության մեջ։ Հասկանալի է, որ հասարակությունն ըմբոշխնում է հաղթանակի պատճառած բերկրանքը, բայց այն պետք չէ գերագնահատել։ Այս հաղթանակը մեկ անփոխարինելի ձեռքբերում է պարգևել մեզ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա է որոշում ում հանձնել այն։ Ով չբավարարի ժողովրդի պահանջները, կհեռանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում