24/04/2018 22:58
Փաշինյան-Կարապետյան հանդիպումը չի կայանա. Բանակցությունները չեղյալ են հայտարարվել
Ապրիլի 25-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսված բանակցությունները չեղյալ են հայտարարվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:
«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին և դրանք հայտնի են բոլորին՝ իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ մեզ համար քննարկելի չէ», - նշեց Ավինյանը: