25/04/2018 09:42
«Ժամանակ». ՀՀԿ պատգամավորների մի մասը հակված է պաշտպանելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Լուրջ խմորումներ են սկսվել ՀՀԿ խմբակցությունում: Խմբակցության պատգամավորների մի մասը հակված է պաշտպանելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, քանի որ համարում են, որ Կարեն Կարապետյանի վարչապետության դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի իր ինքնուրույնությունը և կվերածվի ռուսական գավառի: Այս թևը պայմանականորեն կարելի է անվանել Հայաստանի ինքնիշխան ապագայով մտահոգվողների թև, և նրանք համարում են, որ հարցը ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է, այլ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյության հարցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: