25/04/2018 10:41
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողել Ջոն Սթոունզին
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը չի պատրաստվում պահել պաշտպան Ջոն Սթոունզին՝ ամառային այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
24-ամյա ֆուտբոլիստն ակումբի մեկնարկային կազմում դուրս չի եկել այս օրացույցային տարում: Նրա հարաբերությունները «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ կատարյալ համարել չի կարելի:
Նրանով հետաքրքրված են «Արսենալն» ու «Լիվերպուլը»: Սթոունզի համար նրանք պետք է վճարեն 47,5 միլիոն ֆունտ: