26/04/2018 18:47
FA կարող է 500 մլն ֆունտով վաճառել «Ուեմբլին»
«Ուեմբլի» մարզադաշտի սեփականատերը կարող է փոխվել, փոխանցում է Sports.ru-ն:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան բանակցություններ է վարում պակիստանական ծագմամբ գործարար Շահիդ Խանի հետ:
Գործարքի արժեքը գնահատվում են 500 միլիոն ֆունտ: Սպասվում է, որ Անգլիայի հավաքականը կշարունակի հանդես գալ «Ուիմբլիում», սակայն ավելի շատ հանդիպումներ անցկացնելու է այլ քաղաքներում: