26/04/2018 20:37
Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի աջակցությամբ, կա՛մ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի. Փաշինյան
Հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող, Հանրապետության հրապարակում այսօր հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր հստակ քննարկել ենք, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման, գործարքների, առևտրի, ոլորտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող։ Ուզում եմ՝ ժողովուրդը շատ հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքի հետևում։
«Եվ ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով ու ժողովրդի աջակցությամբ, կա՛մ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի», - հայտարարեց Փաշինյանը։