27/04/2018 18:10
Եթե Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրա հետ. Կոնստանտին Զատուլին
Պետական դումայի պատգամավորները պատրատ են հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Մենք խնդրում ենք կազմակերպել հանդիպում «Ելք»-ի խմբակցության կամ խմբակցության ղեկավարների հետ, ինչպես նաև բոլոր մյուս խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք հաճույքով կհանդիպենք նրա հետ», - ասել է Կ. Զատուլինն` ավելացնելով.
«Որքանով հայտնի է, նա այսօր մեկնել է Երևանից, բայց եթե նա ցանկություն ունենա` մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպումից»: