27/04/2018 15:24
Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Կասպից ծովի կարգավիճակին վերաբերող հարցեր, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Գերատեսչության ղեկավարներն առանձնահատուկ կանգ են առել Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքի և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման վրա: Շոշափվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ», - ասվում է ԱԳՆ հրապարակած հաղորդագրության մեջ: