27/04/2018 18:18
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ՌԴ պետդումայի պատգամավորների հետ. Ավինյան
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Հայաստանում գտնվող ՌԴ Պետդումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի անդամների հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը:
«Մեզ դեռ չեն դիմել, կապ չեն հաստատել։ Բայց մենք պատրաստ ենք հանդիպման», - ասաց Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, որ ռուս պատգամավորները պատրատ են հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: