28/04/2018 09:43
«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը մերժել է 200 միլիոն դոլարի առաջարկը
«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իշխանություններից առաջարկ է ստացել՝ համաժողովրդական պայքարից հրաժարվելու դեպքում իրեն կվճարեն 200 միլիոն դոլար:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նրան աջակցող ուժերը հենց այդքան են գնահատել ապագա խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակը: Նոր ընտրություններ կազմակերպելու, ընտրակաշառք բաժանելու, ընտրություն կեղծելու փոխարեն, նրանք մտածել են, որ ավելի հեշտ ճանապարհ կա՝ այդ գումարը վճարել Նիկոլ Փաշինյանին և սպանել համաժողովրդական շարժումը: Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է գործարքից՝ ասելով, որ ավելի լավ կանեն, եթե այդ գումարը պահեն իրենց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: