28/04/2018 09:52
«Ժողովուրդ». Ընտրությունները մեծ ծախսեր են ենթադրում, որը քաղաքական ուժերը ոգևորությամբ չեն ընդունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգևորությամբ չի ընդունել: Բանն այն է, որ ընտրությունները նաև մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով: Իսկ կուսակցությունները, հատկապես, խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր` ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, և որևէ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան:
Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ հինգ տարիներին հանգիստ ապրելու են և կարողանալու են այդ գումարները ետ բերել: Բայց հիմա հակառակն է: Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն` իշխող ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եվ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: