28/04/2018 16:41
Իրանն ու ԵՏՄ անդամները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն
Իրանն ու ԵՏՄ անդամ պետություններն առաջիկա շաբաթներին համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հակտնում է РИА Новости-ն:
«Շատ ուրախ ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում Իրանի և ԵՏՄ-ի միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը պաշտոնական բնույթ կստանա, համապատասխան փաստաթուղթ կստորագրենք: Դա խոսում է այն մասին, որ մենք ուղղակիորեն կհամագործակցենք Ռուսաստանի, նաև Եվրասիայի մեր գործընկերների հետ», - ասել է իրանցի պաշտոնյան:
ԵՏՄ անդամ պետություններն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: