28/04/2018 12:41
ՀՀԿ-ն ընդունում է իշխանությունը մենաշնորհելու սխալը. Դավիթ Հարությունյան
Իշխանության մենաշնորհումը և ուժեղացված ընդդիմության դերի թերագնահատումը եղել են իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր սխալները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, փոխանցում է ТАСС-ը:
«Կարծում եմ, որ հիմնական խնդիրն այն է, որ Հանրապետական կուսակցության կողմից չի հասկացվել մեկ քաղաքական կուսակցության՝ իշխանությունը մենաշնորհելու վտանգը: Սա մեր գլխավոր սխալն է, որը մենք ընդունում ենք», - ասել է նա:
«Երկրում ուժեղ ընդդիմության առկայությունը նշանակում է ուժեղ պետություն», - ընդգծել է Դ. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հենց իշխանության մենաշնորհումն էլ դարձել է ցույցերի պատճառ:
Հարությունյանը կոչ է արել չկրկնել նախկին սխալները: