01/05/2018 18:56
Նորմալ տղայա, լավ տղայա, բայց որպես վարչապետ չեմ տեսնում. Գևորգ Կոստանյանը՝ Փաշինյանի մասին
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարգանք ունի։
«Ես զուտ, որպես քաղաքացի, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անձնական հարգանք ունեմ, նորմալ տղայա, լավ տղայա», - ասաց նա։
Բայց, ինչպես նշեց Կոստանյանը, պետության ղեկը ստանձնելու տեսակետից խնդիր ունի։
«Ես նման պատասխանատվություն չեմ տեսնում, անկեղծ ասած, գուցե մեր գործընկերը, մի քիչ, որ ավելի հմտություններ ձեռք բերի, համոզված եմ, որ կարող է հավակնել ապագայում, եթե ես այդ համոզմունքը տեսնեմ, ես, անկեղծ եմ ասում, միառժամանակ հետո իմ գործընկերներին կոչ կանեմ, կհորդորեմ, որ որպես վարչապետ մենք իրեն առաջադրենք, բայց հիմա ես դա չեմ տեսնում ու վտանգավոր եմ համարում», -ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Նա ընդգծեց, թե Նիկոլ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ պետական ղեկը ստանձնելու համար։