01/05/2018 09:39
ՀՀԿ-ն ինտենսիվ սկսել է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Համահայկական ընդվզման այս օրերին ՀՀԿ-ն զուգահեռ անցել է ցուցակներ ճշգրտելու գործին։ Մասնավորապես ինչ-որ անձինք ներկայանալով ՀՀԿ-ից՝ ցուցակները ձեռքներին շրջում են շենքերով, մտնում մարդկանց բնակարաններ ու հարցուփորձ անում։ Այդ անձինք հիմնականում գնում են նրանց բնակարանները, որտեղ երկրից բացակայողներ կան և ճշգրտում են՝ վերադարձել են, թե ոչ։
«Երեկ մի կին էր եկել, ընտրական ցուցակներ էին ձեռքը։ Եկավ, ներկայացավ ու ասաց, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են ճշգրտում։ Հարցրեց, թե տալս հիմա երկրում է, թե ոչ։ Իմ ճշտող հարցին, թե իրենց ինչին է պետք, հստակ պատասխան չտվեց այդ կինը, բայց ակնարկեց, որ, ըստ էության, ՀՀԿ-ն ուզում է ցուցակներ թարմացնի, երկրից բացակայող անձանց հստակ թիվ իմանա ու նրանց օգտին ձայն ապահովի առաջիկայում», - «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց այն կինը, ում բնակարան այցելել էին։
Մի շարք ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը սա բացատրում է նրանով, որ կուսակցությունները, հատկապես ՀՀԿ-ն ինտենսիվ սկսել են նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժամանակ չեն կորցնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում