01/05/2018 15:40
Տնտեսական աճը վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք է. Վարչապետի թեկնածու
Հայաստանը 2017 թվականին 800 միլիոն դոլար պարտք է վերցրել, 700 միլիոն դոլար աճեցրել ենք մեր համախառն ներքին արդյունքը, Ազգային ժողովում հայատարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մեզ թվում է, թե մենք արդյունք ենք ստեղծում, որ փոս փակենք, բայց իրականում այդ փոսն այնքան խորն է, որ այդ արդյունքը լցնում ենք այդտեղ, պարզվում է ավելի է խորացել», - ասաց Ն. Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վերցրած պարտքն ավելին է, քան՝ ստեղծած արդյունքը։
«Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ՝ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք», - ասաց ՀՀ վարչապետի թեկնածուն։