01/05/2018 20:46
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, չընտրվեց Հայաստանի վարչապետ, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56 պատգամավոր:
Խորհրդարանական փոքրամասնության թեկնածուին կողմ քվեարկեցին ԱԺ «Ծառուկյան», «Ելք» և Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորները։
Խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը դեմ քվեարկեց առաջադրված միակ թեկնածուին։
Հիշեցնենք՝ Դաշնակցությունից միայն Աղվան Վարդանյանն էր դեմ վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը։
Նկատենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կարող է յոթ օր հետո նորից կազմակերպել վարչապետի ընտրություններ, որի երկրորդ անգամ տապալվելուց հետո Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։