01/05/2018 16:56
«Հանրապետական» խմբակցությանը վարչապետի ընտրության հարցում կայացրել է միասնական որոշում
Ավարտեց «Հանրապետական» խմբակցության նիստը։
««Հանրապետական» խմբակցությանը վարչապետի ընտրության հարցում կայացրել է միասնական որոշում։ Մեր որոշումը միասնական է, որի մասին կհայտարարվի Ազգային ժողովի նիստում», - լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ միասնական կո՞ղմ են քվեարկելու, թե՞ դեմ, Բաղդասարյանը հստակ չպատասխանեց. «Որոշումը կլինի, կիմանաք»։
Մյուս հարցին, թե եթե միասնական դեմ քվեարկեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ լարվածությունը կխորանա, Բաղդասարյանը պատասխանեց. «Երկու դեպքում էլ ունեմ մեծ մտավախություն»։
ԱԺ խորհրդրաանական մեծամասնության ղեկավարը նաև ընդգծեց, որ իրենք պատգամավորների քվեարկության վրա չեն բռնանում։