01/05/2018 15:31
Մենաշնորհների վերացումը ընդամենը ժամերի խնդիր է. Վարչապետի թեկնածու
Ազգային ժողովում շարունակվում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ պատգամավորներւի միջև հարց ու պատասխանը։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե եթե Փաշինյանն ընտրվի վարչապետ, առաջին քալերը որո՞նք են լինելու մենաշնորհը վերացնելու հետ կապված, որպեզի ժողովրդի սպասելիքներն արդարանան։
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ մենաշնորհների վերացումը շատ երկար ժամանակ պետք է խլի։
«Հետևանքների խորքային առումով, այո, բայց զուտ ֆորմալ առումով ես կարծում եմ, որ մենաշնորհների վերացումը ընդամենը ժամերի խնդիր է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, թե եթե այսօր ինքն ընտրվի վարչապետ, վաղվանից որևէ ապրանքատեսակի գծով ներկրման արգելք չի լինելու։