03/05/2018 15:03
Այս հաղթանակը, ինչպես մյուսները, նվիրում եմ հերոս զինվորներին. Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան
Րոպեներ առաջ Հայաստան վերադարձան երեկ Եվրոպայի չեմպիոններ դարձած Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը, ինչպես նաև՝ բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը։
«Զվարթնոց» օդանավակայանում մարզիկներին դիմավորելու էր եկել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու բազմաթիվ մարզասերներ։
Լրագողների հետ զրույցում ՀԱՕԿ նախագահն ասաց, որ այս հաղթանակներն ուրախացրել են աշխարհի ողջ հայությանը։
«Այս հաղթանակներին մենք մեր աշխատանքով ենք հասել, անհնարին ոչինչ չկա, հարկավոր է ցանկացած ոլորտում պայման ստեղծել, հնարավորություն տալ ժողովրդին ու ամեն ոլորտում մենք չեմպիոններ կունենանք, հալալ ա իրենց, իրենց ծնողներին, որ այսպիսի ժառանգներ են տվել», - ասաց նա։
Արթուր Ալեքսանյանն էլ նշեց, որ Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալը հեշտությամբ չտրվեց։
«Բայց, կարելի է ասել, ինչի համար որ գնացել էինք՝ հասանք դրան, ամեն ինչ շատ լավ դասավորվեց», - նշեց նա։
Արթուր Ալեքսանյանն ասաց, որ այս հաղթանակը, ինչպես մյուսները, նվիրում է հերոս զինվորներին։