04/05/2018 09:58
«Ժամանակ». Այսպիսի խորհրդարանը չի կարող արդյունավետ աշխատել
«Ժամանակ» թերթը գրել է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ մայիսի 8-ին իրենց խմբակցության անդամները կամ գոնե նրանց մի մասը կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, և նա կընտրվի վարչապետ:
Մի քանի ՀՀԿ-ականներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին: Թե քանիսը կողմ, իսկ քանիսը դեմ կքվեարկեն, հայտնի չէ, բայց մի բան պարզ է, որ այսպիսի խորհրդարանը չի կարող արդյունավետ աշխատել, և վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի իր «ճանապարհային քարտեզի» հաջորդ կետը՝ լուծարի խորհրդարանը և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: