Հրանտ Թոխատյանը՝ Արմեն Ամիրյանի հրաժարականի, նրա հետ տեղի ունեցած զրույցի ու այդ հանդիպմանն արվեստագետների վերաբերմունքի մասին

04/05/2018 17:18

Հրանտ Թոխատյանը՝ Արմեն Ամիրյանի հրաժարականի, նրա հետ տեղի ունեցած զրույցի ու այդ հանդիպմանն արվեստագետների վերաբերմունքի մասին


Ներքաղաքական իրադարձությամբ պայմանավորված՝ մայիս 2-ին մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ հավաքվել էին ՀՀ Մշակույթի նախարարության բակում՝ գերատեսչության ղեկավարից պահանջելով վայր դնել լիազորություններն ու միանալ հրապարակում հավաքված ժողովրդին: Ու մինչ ժամեր շարունակ արտիստները բարձրախոսով, երգ ու պարով շենքից դուրս իրենց պահանջն էին պնդում, Մշակույթի նախարարության շենքում հայտնվեց բանագնաց-արվեստագետների մի այլ խումբ՝ Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Լալա Մնացականյանը, Էդուարդ Թոփչյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Քոչարյանը, Տիգրան Վիրաբյանը և այլք, պատրաստակամությամբ՝ իր իսկ աշխատասենյակում հանդիպել նախարարին: Ու այդ հանգամանքը դռների այս կողմում գտնվողների սրտով չէր այն աստիճան, որ նույնիսկ հայտարարեցին՝ հանդիպման գնացած մտավորականներն իրենց պատգամավորները չեն ու կապ չունեն իրենց հետ:

«Դրսում կանգնած արվեստագետների արձագանքն ինձ համար շատ տարօրինակ էր: Նախ ասեմ, որ այնտեղի իմ կոլեգաները միահամուռ չէին իրենց ցանկության ու բողոքի մեջ, պարզ չէր, թե կոնկրետ ինչի համար էին հավաքվել: Բոլորը գտնում էին, որ եթե ուզում են փոփոխություն ու ուզում են, որ ինչ-որ բան լավ լինի, նախարարից ինչ-որ բան պետք է պահանջեն՝ միանալ հանրահավաքին, հրաժարվել կուսակցությունից, փոփոխություններ անել մշակույթի ոլորտում… Ընդհանուր պահանջ չկար: Ինքս ինձ համար հետևություն արեցի՝ պահանջը պետք է լինի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելը», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Արվեստի գործիչը խոստովանում է՝ Արմեն Ամիրյանին ինքը հանդիպել է ոչ թե որպես Մշակույթի նախարար, այլ՝ ուսանողական ընկեր: Ու սա ոչ թե անձնական շահ էր, այլ՝ հօգուտ նախարարի:

«Այս հանդիպումը ոչ թե Արմեն Ամիրյանի հրավերով է եղել, այլ՝ իմ նախաձեռնությամբ: Զանգեցի նրան ու խնդրեցի, որ բարձրանանք իր մոտ: Բնականաբար՝ ընդունեց, ու չեմ կարծում, որ դրսում գտնվողներից որևէ մեկը դիմեր՝ կմերժեր: Իր մոտ բարձրանալով՝ հայտնեցինք մեր կարծիքը, որ իր իսկ համար ամենաճիշտ քայլը հենց այսօր հրաժարական տալն է, և ոչ թե նախարարների հրաժարականների շարանը բացվելուց հետո: Շատ էի ուզում, որ իմ ընկերը քայլ առաջ անելով՝ վաղը, մյուս օրը փողոց դուրս գալով՝ պարզ ճակատով նայի իր համաքաղաքացիներին», - մանրամասնեց մեր զրուցակիցը:

Թեև նախարարն էլ միտված էր այս որոշմանը, սակայն ընկերների հորդորը նրա տեսակետն առավել ամրապնդեց ու արագացրեց: Ինչպես Հ. Թոխատյանը նկատեց՝ եթե այդ մտքին եկել էր, ապա սպասելն ավելորդ էր, պետք էր այդ քայլը րոպե առաջ անել… Ու հենց դրանից ելնելով էլ րոպեներ անց իրեն այցելած մտավորական-ընկերների հետ նախարարն իջավ բակում գտնվող մշակութային գործիչների մոտ ու հայտարարեց՝ այդ պահից վայր է դնում Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, ինչն էլ բոլորի կողմից ոգևորությամբ ու ծափահարություններով ընդունվեց:

Հարցին, թե արդյոք այդ ամենից հետո ինքն ու իր հետ բարձրացած արվեստագետները հանդիպել ու զրուցել են իրենց այդ քայլը հավանության չարժանացրած կոլեգաների հետ՝ դերասանը պատասխանեց.

«Շատերը, ովքեր մեզ գրեթե հավասարեցրել էին ազգի, այսպես ասած, այն 55 դավաճաններին, ու բղավում էին, որ մենք իրենց անունից իրավունք չունենք խոսել, մեր իջնելուց հետո մոտեցան ու ներողություն խնդրեցին իրենց վարքի համար, նաև՝ շնորհակալություն: Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչն էր իրենց վրդովվեցրել. որ մե՞նք ենք բարձրացել: Ես շատերին եմ առաջարկել մեզ միանալ՝ Աննա Մայիլյան, երիտասարդ դերասան Սամվել Թադևոսյան, առաջարկել եմ մեզ հետ լինեն նաև բոլոր թատրոնները, ստեղծագործական միությունները նեկայացնող անհատներ… բայց մերժեցին, չեկան, դա իրենց որոշումն էր: Կարևորը՝ արդյունքից բոլորը հետո գոհ էին… Գիտեք, հատկապես արվեստագետն իրավունք չուներ, չէր կարող իր կոլեգայի մասին մտածել, թե մենք սեփական շահի համար ենք նախարարի մոտ բարձրացել: Սա ցավոտ իրողություն է ինձ համար: Մանավանդ, անձամբ ես այսօր Մշակույթի նախարարությունից ամենաքիչ սպասելիքն ունեմ, քանի որ որևէ պետական կառույցում չեմ աշխատում, որը պետք է հովանավորի հենց այս գերատեսչության»:

Մշակույթի նախարարի պաշտոնն այլևս թափուր է, ՀՀ Ժողովրդական արտիստը որևէ մեկին այս պաշտոնում չի տեսնում, այդ թվում և Արմեն Ամիրյանին: Ասում է՝ առաջին հերթին համակարգը պետք է փոխվի, հակառակ դեպքում ով էլ այդ աթոռին նստի՝ տակից դուրս չի գալու, ոչինչ չի փոխելու՝ թատրոնների դերասանները, արվեստի միությունները, երաժիշտները շարունակելու են դժգոհ մնալ: Իսկ համակարգը փոխելու համար առավել բարձր ատյաններում պետք է մշակութային ճիշտ քաղաքականություն մշակվի:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի նախկին նախարարի մեկ ու կես տարվա գոծունեությունը, պատասխանեց.

«Գիտեմ, որ նա շատ մեծ ծրագրեր ուներ, իրեն ներկայացրած մշակութային ստրատեգիական ծրագրերից շատ ու շատ կետերի հետ համաձայն էր, բայց, հավանաբար, որևէ բան փոխելու հնարավորություն չուներ: Հակառակ դեպքում մենք մի քիչ ուրիշ մշակույթ կունենայինք, քան այսօր ունենք: Եթե հետագայում այդ փոփոխություններն անելու հնարավորություններ ստեղծվեն, ինչո՞ւ ոչ, Արմենն էլ կարող է իրականացնել… Ինչ վերաբերում է պաշտոնավարման շրջանին, մի քիչ դժվարանում եմ գնահատական տալ. գրեթե նույնն է, ինչ մնացած նախարարների դեպքում: Ու դա ևս մեկ անգամ փաստում է, որ այստեղ խնդիրն անձով չի պայմանավորված, այլ համակարգով, գերատեսչության կառուցվածքով: Մշակույթի նախարարը պետք է նաև շատ լավ պրոդյուսեր լինի, ով իր կողքին կհավաքի բոլոր ոլորտների առաջատարներին, ովքեր կստեղծեն ու կմշակեն մշակութային քաղաքականություն: Իսկ այսօրվա իրավիճակում ուզում եք Ալ Պաչինոյին բերեք, ոչինչ չի ստացվելու»:

Հանտ Թոխատյանի հետ անդրադարձանք նաև «Իմ քայլը» շարժման շուրջ համախմբված արվեստագետների ժամանակային քարտեզին՝ ո՞վ, երբ ու ի՞նչ հանգամանքներից ելնելով է քայլ արել՝ հայտնվելով կա՛մ ժողովրդի մեջ, կամ բեմահարթակին: Նկատելի էր, որ նրանցից շատերը տարբեր փուլերում դիրքորոշումներ փոխեցին՝ շարժվելով հոսանքի ուղղությամբ: Ի դեպ, արդարության համար ասենք, որ Ժողովրդական արտիստը շարժման նախաձեռնողների կողքին է եղել հենց առաջին օրերից:

«Չմոռանանք, որ արվեստագետներն էմոցիոնալ մարդիկ են, կարող են պահի տակ պոռթկալ, տեսնելով ու լսելով՝ կարծիք փոխել, ու դա նորմալ է: Դրա համար պետք չէ որևէ մեկին պիտակավորել: Եկեք ձեռնբաց ընդունենք բոլոր նրանց, ովքեր երեկ չեն եղել, բայց այսօր գալիս են հրապարակ: Ոմանք հրապարակի բեմ են բարձրանում, անձամբ ես երբեք հարթակում չէի եղել, քանի որ հարթակից խոսել չգիտեմ: Իմը բեմն է, որտեղից ես միշտ ու բոլոր հարցերով խոսում եմ: Օրերս էլ «Մեա Կուլպայից» մի հատված եմ դրել՝ ինչպես ենք պատկերացնում Հանրապետության նախագահի ճառը: Բարեբախտաբար, այդ օրն ավելի շուտ եկավ, քան մենք էինք պատկերացնում: Այնտեղ ասվում է այն ամենն, ինչ այսօր ասում են՝ գոնե իմ կողմից արդեն վարչապետ համարվող Նիկոլ Փաշինյանն ու իր կողքին կանգնած շատերը: Հենց դրա համար էլ ի սկզբանե այս շարժման կողքին եմ… Լինում է, որ նամակներ եմ ստանում՝ ո՞ւր եք, ինչո՞ւ ժողովրդի կողքին չեք: Քանի որ միշտ այնպես եմ արել, որ սթափ մտածելակերպս գերակշռի էմոցիաներիս՝ հաճախ ճիշտ չեմ հասկացվել: Բայց ես հասկանում եմ, մարդիկ հիմա էմոցիոնալ վիճակում են ու շատ արագ ամեն ինչ պիտակավորում են: Հենց Մշակույթի նախարարության դիմացի օրինակը. մինչև վերև բարձրանալը՝ ազգի «դավաճաններ» էինք, ցած իջնելուց հետո՝ գովասանքի արժանացած մարդիկ: Ու այդ ամենն ընդամենը 15 րոպեում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հրանտ Թոխատյանը:

Դերասանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, վաղն օրինական երկիր ունենալու համար է: Նունիսկ պայքարը օրինական ճանապարհով գնաց, ու պետք է ամեն ինչ անել, որ այն չշեղվի ճիշտ հունից:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:08 Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա. Սերգեյ Լավրով Այսօր, 13:52 Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությա՞նը, թե՞ ԵԱՏՄ-ին. Մարուքյան Այսօր, 13:48 Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում Այսօր, 13:47 Հանրային ակցիա կանցկացվի հայ գերիների ազատ արձակման պահանջով Այսօր, 13:42 Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. որոշ դեպքերում կանայք աշխատասիրությամբ տղամարդկանցից առաջ են. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:30 Երևանում 17-ամյա երիտասարդ է ձերբակալվել Այսօր, 13:27 Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից. ՆԳՆ Այսօր, 13:23 Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցել ենք 2-րդին. Գլենդելի քաղաքապետը հրդեհից մանրամասներ է ներկայացրել Այսօր, 13:18 Աննա Հակոբյանի հետ ունենք աշխատանքային հարաբերություններ. իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջին տիկնոջ հետ հարաբերությունները. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:07 ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է. Պեսկով Այսօր, 13:04 Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Գևորգ Պապոյան Այսօր, 12:59 Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ խաղաղության օրակարգի հարցերի հետ կապված փոփոխելու ոչ մի բան չկա. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:48 Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են գտնվում մի քանի տասնյակ հայեր. Թանդիլյան Այսօր, 12:42 Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե ինչ է նշանակում «պատերի տակ վնգստացող դատավորներ». Սրբուհի Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:27 Խոր ցավով տեղեկացա Մհեր Սահակյանի մահվան մասին. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 12:10 Ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան Այսօր, 12:04 Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից Այսօր, 11:58 Լավ ապրել, նախ և առաջ, նշանակում է ունենալ սեփական հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ Զաքարյան Այսօր, 11:52 Տարածաշրջանի մարտահրավերներն առանցքային են դարձնում ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցության զարգացումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում Այսօր, 11:49 Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` դեկտեմբերի հաշվետվությունը Այսօր, 11:43 Հիմնվել են հոնի և նռան 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:41 2025-ին ԲՏԱՆ-ի համար առաջնահերթ են համարվելու այն ծրագրերը, որոնց հիմքում ընկած է արհեստական բանականության զարգացումը. Հայրապետյան Այսօր, 11:37 Մհեր Սահակյանը նվիրյալ հայ էր, արժանապատիվ մարդ՝ սկզբունքային ու հայրենասեր. Արմեն Չարչյան Այսօր, 11:35 Նոր հնարավորություններ՝ QR կոդերով վճարումների համար. Կենտրոնական բանկ Այսօր, 11:26 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպք Այսօր, 11:20 Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար Այսօր, 11:15 «Զավեշտի ժանրից է». Ավանեսյանը հումորով ու հանգիստ է վերաբերվում իրեն պաշտոնից հեռացնելու մասին ամեն շաբաթ շրջանառվող լուրերին Այսօր, 11:05 Անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրվելու. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունն ինչ է ենթադրում Այսօր, 11:01 Հրազդանի կիրճում «Opel»-ը կողաշրջվել է. կան տուժածներ Այսօր, 10:55 Լավ ապրել հնարավոր չէ, երբ թշնամին անընդհատ սպառնում է, որ կհարձակվի. դա ամեոբայի երջանկություն է.Հովհաննիսյան Այսօր, 10:46 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Այսօր, 10:43 Հայաստանում սուր շնչառական վարակների առումով անհանգստացնող խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյան Այսօր, 10:38 Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Այսօր, 10:33 Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Ա․ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին Այսօր, 10:20 ՀՀ-Ադրբեջան բանակցություններում կարևոր է խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից. ԵՄ խոսնակ Այսօր, 10:09 Ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվել է խտրական վերաբերմունք, կատարել են արտաժամյա աշխատանքներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Այսօր, 10:03 Հովիկ Աղազարյանը գրեթե կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու. Ազատություն Այսօր, 09:45 Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Այսօր, 09:31 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:24 Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այսօր, 09:22 «Ժողովուրդ». Ինչու է թունաքիմիկատների բիզնեսը ոսկոր դարձել թե՛ ներկրողների և թե՛ կառավարության կոկորդում Այսօր, 09:20 «Փաստ». ՔՊ-ն չի կարողանում նույնիսկ իր կողմից և իր համար փոխած օրենքը հասկանալ ու կիրառել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաստորեն Հայկ Սարգսյանը փայտանյութ ներկրողների հետ բիզնես հետաքրքրություններ է ձևավորել Այսօր, 09:18 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նորից լսումներ է անելու Այսօր, 09:16 «Փաստ». Հայկ Սարգսյանը տևական ժամանակ ցանկություն ունի դառնալ ՇՄ նախարար Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Փաշինյանն իր ձեռքով հերոսացրած պաշտոնյաներին մեկիկ-մեկիկ մեղադրյալ ու կոռուպցիոներ է դարձնում Այսօր, 09:12 «Փաստ». Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Այսօր, 09:10 «Հրապարակ». Կապանի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչի քավորը դարձել է Գևորգ Փարսյանի հարազատ եղբայրը՝ փոխարինելով Ռոբերտ Ղուկասյանին Այսօր, 09:09 «Փաստ». Չեխական կասկածելի մի կազմակերպություն շարունակում է Ադրբեջանին տրամադրել Հայաստանի հանքարդյունաբերության մասին տվյալներ Այսօր, 09:07 «Ժողովուրդ». Երևանի միակ մանկական առողջարանը հատկացվել է ֆրանսիական մի ընկերության, որը պետք է բնակելի համալիր կառուցի Այսօր, 09:05 «Հրապարակ». Ո՞վ է Փաշինյանի այլընտրանքային ԱԱԾ տնօրենը Այսօր, 09:03 Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել․ Փաշինյան Այսօր, 09:00 Այսօր Վաշինգտոնում Միրզոյանը և Բլինքենը կտորագրեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը 13/01/2025 23:24 Փաշինյանը զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով․ ՀԱԿ փոխնախագահ 13/01/2025 23:00 Մհեր Սահակյանը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր․ Ռոբերտ Քոչարյան 13/01/2025 22:33 Անեմիա.oգնու՞մ է արդյոք հատուկ սննդակարգը 13/01/2025 22:17 Սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 22:04 Հունահռոմեական ոճի ըմբիշները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Ծաղկաձորում 13/01/2025 21:43 «Աննա Հակոբյանի լուսանկարահանումը կառավարության շենքում իրականացվել է անձամբ վարչապետի թույլտվությամբ»․ Կառավարությունից պնդում են՝ նկարահանումը «պետական արարողակարգային նպատակով էր» 13/01/2025 21:28 Հենրիխ Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել 13/01/2025 21:08 Ալերգիկ ռինիտը՝ երեխաների մոտ. բուժման տարբերակներ 13/01/2025 20:49 Հրազդանի տարածաշրջանում խիտ մառախուղ է 13/01/2025 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները 13/01/2025 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն 13/01/2025 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան 13/01/2025 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան 13/01/2025 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները 13/01/2025 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու 13/01/2025 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան 13/01/2025 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան 13/01/2025 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու 13/01/2025 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան 13/01/2025 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին 13/01/2025 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը 13/01/2025 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է 13/01/2025 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել 13/01/2025 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը 13/01/2025 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը 13/01/2025 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու 13/01/2025 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ 13/01/2025 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել 13/01/2025 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է 13/01/2025 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան 13/01/2025 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց 13/01/2025 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած 13/01/2025 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին 13/01/2025 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան 13/01/2025 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն 13/01/2025 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) 13/01/2025 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան 13/01/2025 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան 13/01/2025 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան 13/01/2025 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի 13/01/2025 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ 13/01/2025 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 13/01/2025 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել 13/01/2025 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) 13/01/2025 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան 13/01/2025 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով