04/05/2018 12:46
ՀՀ Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է ՖԻՖԱ 2018-ին Ռուսաստան մեկնող քաղաքացիներին
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
• Վոլգոգրադ
• Եկատերինբուրգ
• Կազան
• Կալինինգրադ
• Մոսկվա
• Նիժնի Նովգորոդ
• Դոնի Ռոստով
• Սամարա
• Սանկտ Պետերբուրգ
• Սարանսկ
• Սոչի
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
• oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
• սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
• նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին խնդրում է պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները և նշում, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից: