07/05/2018 11:27
ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնում Աղվան Վարդանյանին կփոխարինի Արմենուհի Կյուրեղյանը
ՀՅԴ խմբակցության քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց համանուն խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը։
Նա նաև անդրադարձավ Աղվան Վարդանյանի մանդատը վայր դնելու հետ կախված հրապարակումներին, մասնավորապես, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին։
«Առաջին նախագահն է շատ ակտիվացել այդ թեմայի հետ կապված։ Մի բաժակ ջրում փոթորիկ են փորձում ստեղծել, բայց շատ պարզ բան է կատարվել։ Եթե սահամանադրության նախատեսված իրավունքի մասին են խոսում, ապա Աղվան Վարդանյանը հենց դա էլ արել է՝ իր համոզմունքով չի մասնակցել քվեարկությանը, իր խղճով առաջնորդվելով՝ վայր է դրել մանդատը», - նշեց Ռուստամյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Վարդանյանին կուսակցությունից հեռացնել ևս չի հակասում Սահմանադրությանը և դա արվել է կուսակցության ներքին կանոնակարգի համաձայն։
Դիտարկմանը, թե ո՞վ ԱԺ-ում կփոխարինի Աղվան Վարդանյանին, Ռոստամյանն ասաց, որ ցուցակում հաջորդը Ռուզաննա Առաքելյանն է ու դեռևս հստակ չէ՝ արդյոք նա կփոխարինի Վարդանյանին։
«Դա նաև իր ցանկություններից է կախված։ Առայժմ հստակ չէ, բայց ցուցակով հաջորդը նա է», - ընդգծեց նա։