08/05/2018 17:54
Դատախազությունը տեղեկատվություն չունի՝ արդյոք Հայաստան է ժամանելու FBI-ի քննիչների խումբը
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկատվություն չունի ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խմբի՝ Հայաստան այցից։
«Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,-Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ փոխանցեցին դատախազությունից։
Aysor.am-ն ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից էր փորձել ճշտել լուրի իսկությունը, որտեղից պարզաբանել էին. «Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ՝ կապված իրավապահ քննությունների հետ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էին ԱՄՆ դեսպանատնից։
Հիշեցնենք՝ «Ժամանակ» օրաթերթը մայիսի 8-ի համարում գրել էր, որ Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ, որը Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ է սկսելու: