08/05/2018 14:33
Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», - ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ: