08/05/2018 16:51
ԱՄՆ դեսպանատունը իրավասու չէ պատասխանել՝ արդյոք Հայաստան է ժամանելու FBI-ի քննիչների խումբը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իրավասու չէ պատասխանել՝ արդյոք Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը։
«Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ՝ կապված իրավապահ քննությունների հետ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասացին ԱՄՆ դեսպանատնից։
Հիշեցնենք՝ «Ժամանակ» օրաթերթը մայիսի 8-ի համարում գրել էր, որ Հայաստան է ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ, որը Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ է սկսելու: