09/05/2018 11:35
Դավիթ Հարությունյանը չի վերանշանակվել արդարադատության նախարարի պաշտոնում. Պարզաբանում նախագահականից
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը չի վերանշանակվել նույն պաշտոնում։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից Aysor.am-ին հայտնեցին, որ Դ.Հարությունյանի նշանակման մասին ուղարկված հաղորդագրությունը տեխնիկական խնդրի հետևանք է։
«Դ.Հարությունյանի նշանակման հրամանագիրը ստորագրված էր ապրիլի 20-ին: Տարածվել է հին հրամանագիր», - փոխանցեցին նախագահի մամուլի ծառայությունից:
Aysor.am-ին հայտնեցին նաև, որ այս պահի դրությամբ կառավարության կազմում որևէ նշանակում չի կատարվել։