09/05/2018 10:00
«Ժողովուրդ». Պետական աշխատողներ մեծ թափով կլքեն ՀՀԿ-ն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից ՀՀԿ-ից լուրջ արտահոսք է սկսվել. այս օրերին շատ շատերը հրաժարվում են ՀՀԿ անդամությունից` պատռելով իրենց կուսակցական տոմսերը: Ավելին` առաջիկայում չի բացառվում, որ ՀՀԿ-ն հայտնվի ֆինանսական խնդիրների առաջ: Ի վերջո, մինչև հիմա ՀՀԿ-ն ֆինանսավորում էին պաշտոնյաներն ու հայտնի գործարարները, բայց նրանք հազիվ թե ֆինանսավորեն ՀՀԿ-ին, երբ տեսնեն, որ այն այլևս իշխանություն չէ:
Դե յուրե իշխանությունից զրկվելուց հետո էլ ավելի մեծ թափով ՀՀԿ-ն կլքեն պետական աշխատողները, որոնց ժամանակին ստիպողաբար էին կուսակցականացրել, և որոնք դեռ երկմտում են՝ անե՞ն վճռական քայլը, թե՞ ոչ»:
Միայն թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք հանգիստ են տանում կատարվածը. «Չեմ կարծում, որ մի քանի հազար անձ կուսակցության շարքերը կլքի: …Կարող է` գնան, կարող է` նաև գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան: Բայց կուսակցությունն ունի իր հզոր անդամները, որոնք մշտապես գործելու են և մնալու են կուսակցության մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: