09/05/2018 14:44
Կորեան, Չինաստանը և Ճապոնիան ստեղծելու են ազատ առևտրի գոտի
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, ՉԺՀ-ի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի և Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը: Հանդիպման շրջանակում կողմերը խոստացել են ջանքեր գործադրել՝ երեք երկրների միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու համար, հայտնում է News-Front-ը:
«Ճապոնիան, Կորեան և Չինաստանը փոխշահավետ գործընկերներ են, մենք պետք է շարունակենք աջակցել ազատ առևտրի զարգացմանը», — հայտարարել է Աբեն:
Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երեք երկրների գործակցությունը նպաստում է ազատ առևտրի զարգացմանը: