09/05/2018 16:13
Հայկական «Քամին» Եվրատեսիլում որևէ եղանակ չփոխեց
Երեկ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2018»-ի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ 16 համարի ներքո մասնակցում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը: Ավաղ, հայկական տոնացույցում մայիսյան հաղթանակները հնարավոր չեղավ համալրել ևս մեկով. ավելին, հավաքած քիչ ձայների արդյունքում Հայաստանը չանցավ նույնիսկ եզրափակիչ փուլ՝ կրկնելով 2011 թվականի ճակատագիրը, երբ Էմմին ևս չհաղթահարեց կիսաեզրափակիչը:
Ի սկզբանե երգչի հեղինակային «Քամի» ստեղծագործությունը հայ հանդիսատեսի համակրանքին չէր արժանացել: Հիմնական պատճառը երգի ու շոուի ոչ ճիշտ ընտրությունն էր:
Արդարության համար պետք է նկատել, որ եվրատեսիլյան բեմում Սևակ Խանաղյան երգիչն անթերի էր, սակայն երգը՝ ոչ մրցունակ, կամ՝ ոչ եվրատեսիլյան:
Նշենք, որ երեկ եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները: Երկրորդ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, եզրափակիչ համերգը՝ մայիսի 12-ին։