10/05/2018 09:26
«Ծառուկյան» դաշինքն ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և չորս նախարարական պորտֆելներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ կառավարություն կազմավորելու շուրջ: «Ծառուկյան» դաշինքը, որն աջակցել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում, կարծես թե պատրաստ է գնալ կոալիցիայի: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքն ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և չորս նախարարական պորտֆելներ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում