10/05/2018 00:00
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շուտով վայր չի դնի իր լիազորությունները. պարզաբանում են դատախազությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրել է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 10 օր առաջ, մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր մոտ է հավաքել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին, խոսել կատարած և չկատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնել շուրջ 1,5 տարվա համագործակցության համար: Ըստ էության, այս քայլով Արթուր Դավթյանը հրաժեշտ է տվել իր աշխատակիցներին՝ հասկացնելով, որ ինքը որոշ ժամանակ անց վայր է դնելու լիազորությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն ի պատասխան մեր տեղեկության` ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ապատեղեկատվություն է:
Հիշեցնենք, որ Դավթյանն ԱԺ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին՝ 6 տարի ժամկետով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում