10/05/2018 09:43
Էդուարդ Շարմազանով. Եթե կլինեն կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի. «Ժողովուրդ»
«Մենք կառավարության ձևավորմանը չենք մասնակցում: Եվ ոչ միայն չենք մասնակցում, այլ նաև հարգելի պարոն Փաշինյանի կառավարության համար պատասխանատվություն չենք ստանձնում, եթե կլինեն մարդիկ, կուսակցական անդամներ, որոնք կցանկանան լինել Փաշինյանի կառավարությունում, բնականաբար, համապատասխան դիրքորոշումը կուսակցությունը կներկայացնի», - «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք անհարկի, պոպուլիստական, սաբոտաժային գործողություններ նոր կառավարության նկատմամբ չենք անելու», - հավելել է նա:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում