10/05/2018 18:23
Ռուսաստանում 9 տարուց հիփոթեքի պահանջարկը 17 տոկոսով կնվազի
Ռուսաստանում նկատվում է հիփոթեքային վարկավորման ժողովրդականության նվազում:
2027 թվականին դրա պահանջարկը 17 տոկոսով կնվազի: Isilpress.ru-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է տրամադրել «Էկվիֆաքս» բյուրոյի մասնագետները:
Նրանց կարծիքով` ժողովրդագրական փոսը 9 տարի անց կփոխվի, ինչի արդյունքում սպառողական վարկավորման շուկան կսեղմվի, և կդադարի ներգրավել 25-ից 34 տարեկան ռուսաստանցիներին:
Այլ տարիքային խմբերում ևս փոփոխություններ են սպասվում. օրինակ՝ 55-64 տարեկանների 19 տոկոսն ավելի քիչ կսկսի հիփոթեքով հետաքրքրվել: Իսկ 65-74 տարականները՝ հետաքրքրություն կդրսևորեն: