11/05/2018 20:29
Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը ազատ է արձակվել, Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Գարեգին Չուգասզյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է երաշխավորությամբ», տեղեկացրեց փաստաբանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
«Ես և Լենա Նազարյանը երաշխավորություն ներկայացրեցինք Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ», -Facebook-յան իր էջում գրել էր Միրզոյանը։
Նշենք, որ Չուգասզյանին մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու համար։