11/05/2018 09:52
«Հրապարակ». Շիրակ Թորոսյանին կստիպեն վայր դնել մանդատը
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց առաջ ՀՀԿ-ում որոշել են հրաժարականների շքերթ կազմակերպել՝ թաղապետերով, մարզպետներով, փոխնախարարներով։ Բոլորը դիմումներ են գրել, սակայն հետո մտքափոխվել են։
«Վերջին տարիներին ով ասես մտավ կուսակցություն, ոչ մեկին այդպես էլ չհանեցինք ճիշտ ժամանակին ու ճիշտ պահին, արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակին գաղափարախոսական թիվ մեկ ուժը վերածվեց մականունավորների և օլիգարխների կուսակցության։ Հիմա պետք է ազատ թողնել։ Նրանք, ովքեր գաղափարի համար են մեզ միացել, կմնան, ովքեր ոչ, Աստված իրենց հետ, կուսակցությունն էլ կմաքրվի», - բացատրել է ՀՀԿ-ականներից մեկը։
Այսօր, երեկոյան 6-ին ՀՀԿ խորհրդի նիստ է լինելու, քննարկելու են վարչապետի քվեարկության օրը ՀՀԿ-ականների պահվածքը։ Ի դեպ, հնարավոր է Շիրակ Թորոսյանին ստիպեն վայր դնել մանդատը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: