11/05/2018 09:33
«Ժամանակ». Արցախում ՀՀ ՊՆ պաշտոնում ուզում են տեսնել ՌԴ-ի հետ աշխատել կարողացող մարդու
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի արցախյան աղբյուրները հաղորդում են, որ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը պաշտպանության նախարարի պաշտոնում ուզում է տեսնել մի մարդու, որը կկարողանա աշխատել Ռուսաստանի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է լինել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:
ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ունի, որ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի շեղելու ուղղությամբ, որը կվտանգի ինչպես Արցախի, այնպես էլ՝ ամբողջ Հայաստանի անվտանգության համակարգը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ». Արցախում ՀՀ Պնախարարի պաշտոնում ուզում են տեսնել մարդու, որը կկարդողանա աշխատել ՌԴ–ի հետ